ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ

Պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ
02.08.2025 | 14:13

Ցավոք, մեզ համար այլևս նորություն չէ, երբ պետական որոշ պաշտոնյաներ խոսում են փողոցի բառապաշարով և նվազագույն հարգանք անգամ չեն դրսևորում այն մարդկանց հանդեպ, որոնք տարբեր կարծիք ունեն և կարող են հավասարապես օգտվել ազատ խոսքի իրավունքից։

Ոմանք էլ մոռանում են, թե ինչ կառույցի մասին են խոսում. կարծես թե չեն էլ պատկերացնում՝ ինչ է Եկեղեցին, ինչ է Պետությունը։

Կամ՝ երբ խոսում են ինչ-որ իրավական հարցերից, իրապես չգիտե՞ն, թե ինչ հետևանքներ ունի իրավական գործընթացները չհարգելը։

Պարզ քաղաքացիների դեպքում գուցե վաղ է ակնկալել բարձր իրավագիտակցություն, սակայն պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ։

Չէ՞ որ «ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»։

Այնուամենայնիվ, մեր լավատեսությունն այնքան մեծ էր, որ հույս ունեինք, թե որոշ պաշտոնյաներ իրենց ընտանիքներում սովորած կլինեն հարգանք դրսևորել իրենցից ավագների հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր այս երկրում կարևոր վաստակ ունեն՝ անկախ քաղաքական ու գաղափարական տարբերություններից։

Ափսոսում ենք, որ այդ լավատեսական սպասումներն էլ աստիճանաբար մարում են։

Թերևս, ճիշտ էլ չէ արձագանքել բոլոր նրանց, ովքեր անհարգալից, վիրավորական խոսքով են անդրադառնում Եկեղեցուն և հոգևորականությանը, մեր Հայրենիքի համար կարևոր դերակատարություն ունեցած անձանց՝ տարածելով ատելության խոսք ու խեղաթյուրված տեղեկություն։

Փոխարենը՝ պետք է աղոթել, որ Աստված իմաստնություն պարգևի այս անձանց, որպեսզի կարողանան տարբերել բարին չարից, պետության իրական շահը անձնական շահից։

Եկեք մեր մտածումներն ու խոսքերը կշռենք Հակոբոս առաքյալի ավանդած պատգամով.

«Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։ Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։ Այս իմաստությունն ի վերուստ չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվական, որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։ Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։ Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։13-18)։

Տեր Թադեոս քահանա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5329

Մեկնաբանություններ